Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կբացվի «Գիրք և Գինի» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը
Հոկտեմբերի 10-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կբացվի «Գիրք և Գինի» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը: Այն բաղկացած է երկու մասից՝ ցուցահանդես, որը կներկայացնի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի պատմությունը և ֆրանկոֆոն գրքի սալոն:
Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն նաև գրքի շնորհանդեսներ, մասնավորապես՝ ֆրանսիացի ժամանակակից գրող Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: