ՀՀ վարչապետը Փարիզի Սբ Հովհաննես Մկրտիչ տաճարում մասնակցել է Ազնավուրի հոգեհանգստի կարգին
Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
«Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը երեկ տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հրաժեշտի ազգային արարողությունը, որի ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։