Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կազմել է 485.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.45 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.14 դրամ (աճել է 0.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.81 դրամ (աճել է 3.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.27 դրամ (նվազել է 0.05 դրամով):