Մոսկվայում անձրևային եղանակի պատճառով խցանումների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
                        Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, երեկոյան ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անձրևի պատճառով մեծ խցանումներ են գրանցվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ճանապարհներին ավտոմոբիլային երթևեկությունը երեկոյան գործնականում կանգ Է առել:
Աղբյուրի տեղեկություններով՝  «Յանդեքս Խցանումներ» ծառայությունը Մոսկվայի ճանապարհներին խցանումները գնահատել Է 10 հնարավորից 9 բալ:
Խցանումներ  են գրանցվել դեպի կենտրոն տանող բոլոր մայրուղիներում, ինչպես նաև Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի հյուսիսում և հարավում: 
Նշվում է, որ  ճանապարհային երթևեկության զգալի դժվարացման պատճառ է դարձել անձրևային եղանակը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

