Փոլ Սքոուլզ. Չեմ հասկանում, թե ինչու Մոուրինյոյին չեն հեռացնում, արդեն խայտառակ է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խիստ քննադատության է ենթարկել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:
«Չեմ հասկանում, թե ինչու Մոուրինյոյին պաշտոնանկ չարեցին «Վեսթ Հեմից» (1:3) կրած պարտությունից հետո: Որքան վատ խաղաց թիմն այդ օրը: Մոուրինյուն յուրաքանչյուր ասուլիսի ժամանակ քննադատում է իր խաղացողներին ու ակումբի ղեկավարությանը, քանի որ չի ստացել այն, ինչ ցանկացել է:
Նա չի կարողանում տիրապետել իրեն ու խայտառակում է ակումբը»,- ասել է Սքոուլզը:
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Վալենսիային»՝ 0:0 և խմբում զիջում է «Յուվենտուսին»: ԱՊԼ-ում 7 տուրից հետո թիմը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: