3953 դիտում
12:32 03-10-2018
Գլենդեյլում պաշտոնապես բացվել է Արցախի պողոտան . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի իշխանությունները հատուկ միջոցառման ժամանակ արել են քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի պողոտայի պաշտոնական բացումը: Այդ մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը:
Los Angeles Times-ը հավելում է, որ միջոցառմանը ներկա են եղել Գլենդեյլի քաղաքային խորհրդի բոլոր անդամները, Կալիֆոռնիայից ընտրված սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Հայտնի է, որ Արցախի պողոտայի ճանապարհային նշանները տեղադրվել են նախորդ շաբաթ:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել էր Մերիլենդի պողոտան անվանափոխել Արցախի պողոտայի: Հարցի քննարկման ժամանակ քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանն ընդգծել էր, որ Գլենդեյլում վաղուց էր պետք նման փողոց ունենալ, քանի որ այնտեղ մեծ հայկական համայնք է բնակվում:
Հայտնի է, որ երբ պողոտայի վերանվանման առաջարկն արվել է, փողոցում բիզնես գրասենյակներ ու խանութներ ունեցողներն ընդվզել են՝ հայտարարելով, որ անվանափոխության պատճառով իրենք ստիպված կլինեն հավելյալ ծախսեր անել նոր հասցեն տպելու համար: Արդյունքում քաղաքապետարանը 131 բիզնեսի տերերից յուրաքանչյուրին հատկացրել է 1.000-ական դոլար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1995 դիտում
23:44 28-02-2019
Գլենդեյլում ՀՀ գլխավոր հյուպատոսի պատվին ընդունելություն է կազմակերպվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2851 դիտում
17:52 12-05-2017
Կալիֆորնիայի բյուջեից 1 մլն դոլար կտրամադրվի Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար
5737 դիտում
11:08 25-12-2021
Ինչի՞ համար պետք է ապրեմ Երևանում և ոչ թե Չելյաբինսկում կամ Գլենդեյլում․ «Առավոտ»
Այս բաժնից
1324 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1177 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1159 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո