Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին հավաքվել ԱԺ–ի մոտ՝ խաղաղ ցույցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ժողովրդին հավաքվել Ազգային ժողովի մոտ։
«Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ–ն ժամը 19։30–ին արտահերթ նիստ է հրավիրել՝ քվեարկելու ձեզ հայտնի նախագծի օգտին։ Կոչ եմ անում բոլորիդ հավաքվել Ազգային ժողովի մոտ։ Կոչ եմ անում պատգամավորներին նույնպես կոչ եմ անում չգնալ Ազգային ժողով եւ չգրանցվել, չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին։ Քաղաքացիներին կոչ եմ անում հավաքվել Դեմիրճյան–Բաղրամյան պողոտայի մոտ՝ խաղաղ ցույցի»,– [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/272636890254069/?notif_id=1538489654360684¬if_t=live_video]ֆեյսբուքյան ուղիղ եթերի[/url] ժամանակ հայտարարեց Փաշինյանը։