211652_close_icon
views-count3017 դիտում article-date 21:56 29-09-2018

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչը խոստացել է աջակցել Արցախի ականազերծման աշխատանքներին

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով համակարգողի օգնական Բրոք Բիրամանը խոստացել է շարունակել Արցախի ականազերման աշխատանքները The HALO Trust-ի միջոցով՝ պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցմանը նախօրեին կայացած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումներում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, Բիրմանը նկատել է, որ Միացյալ Նահանգներն ավելի քան 43 մլն դոլար է հատկացրել Արցախին, որի շնորհիվ ականազերծման համար նախատեսված տարածքի 97.6 տոկոսը մաքրվել է: Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի հարցով արտաքին գործերի ենթահանձնաժողովի նախագահ Դանա Ռոհրաբախերը նշել է, որ ականազերծումը լավագույն նախագծերից է, որը ԱՄՆ-ն կարող է ֆինանսավորել: Կոնգրեսական Շերմանը ևս շեշետել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայկական սփյուռքի տարբեր ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Հայաստան և տարածաշրջան աջակցության ուղարկման հնարավոր հեռանկարները:

Նմանատիպ նյութեր