Դուշանբեում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տաջիկստանի նախագահի հետ
Դուշանբեում անցկացվող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այնտեղ մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովը նախատեսված է սեպտեմբերի 27-28-ն ընկած ժամանակահատվածում: