ԱԱԾ-ն ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահի ունեցվածքի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Արթուր Վանեցյանը։