ԱԻՆ-ը 16 ահազանգ է ստացել փակ դռների վերաբերյալ
Սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: