Լուկա Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
Լոնդոնում ավարտվեց ՖԻՖԱ-ի՝ «The Best» մրցանակաբաշխությունը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին և Մոհամեդ Սալահին:
Տարվա լավագույն դարպասապահ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան:
Լավագույն մարզիչ ճանաչվեց Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
Տարվա խորհրդանշական հավաքականն հետևյալն է.
[b]Դարպասապահ [/b]- Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)
[b]Պաշտպաններ[/b] - Դանի Ալվես (ՊՍԺ), Ռաֆաել Վարան, Սերխիո Ռամոս, Մարսելո (Բոլորը «Ռեալ»)
[b]Կիսապաշտպաններ[/b] - Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Նգոլո Կանտե, Էդեն Ազար (երկուսն էլ «Չելսի»)
[b]Հարձակվողներ[/b] - Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)