Գերհամակարգիչը կանխատեսել է «Չելսիի» հաղթանակը ԱՊԼ-ում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին»` 6-րդ տեղը
Սալֆորդի համալսարանի գիտնականները գերհամակարգիչ են օգտագործել` Անգլիայի 2016/17 առաջնության վերջնական արդյունքները կանխատեսելու համար:
SAM (Sports Analytics Machine) մեքենան հաշվարկել է ԱՊԼ-ի մնացած բոլոր հանդիպումների արդյունքները և եկել եզրահանգման, որ ներկայիս առաջատար «Չելսին» 7 միավորի առավելությամբ չեմպիոն կդառնա:
2-րդ տեղը` համակարգչի կանխատեսումներով, կզբաղեցնի «Տոտենհեմը»: «Արսենալը» առաջին անգամ 1995/96 մրցաշրջանի ի վեր կզբաղեցնի 5-րդ տեղը, իսկ 6-րդը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը»: