Իսպանիայում անանասերի արկղերում կոկաին է հայտնաբերվել
Իսպանիայի Ալհեսիրաս քաղաքում ոստիկանները Կենտրոնական Ամերիկայից բերված անանասերի արկղերում 200 կգ կոկաին են հայտնաբերել: Մոտ 1000 թարմ մրգերի թվում եղել են տասնյակ անանասեր, որոնց միջուկի փոխարեն կոկաին է եղել:
Բեռը պատկանում է Մադրիդում եւ Բարսելոնայում գործող երկու ընկերության, որոնց տնօրենները ծագումով Կոլումբիայից են: Դեպքի առթիվ 3 մարդ է ձերբակալվել: