Ջոուի Բարտոն. Նեյմարը՝ դա ֆուտբոլի Քիմ Քարդաշյանն է
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջոուի Բարտոնը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
«Կարծում եմ, որ Նեյմարը՝ դա ֆուտբոլի Քիմ Քարդաշյանն է: Նա աշխարհի լավագույն խաղացողը չէ, ինչում մենք համոզվեցինք Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում:
Նա Մեսիի ու Ռոնալդուի հետ նույն մակարդակին չէ: Աշխարհի լիքը խաղացողներ կան, որոնք նրանից ուժեղ են:
Այժմ բոլորն են ցանկանում երկրպագել թոփ-ակումբներին, որոնք հաղթում են: Իմ զավակը, որը ֆուտբոլ է խաղում, իրեն պատկերացնում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը՝ Մեսին, Ռոնալդուն, Սալահը... Բայց հաստատ ոչ Նեյմար կամ Հարի Քեյն: Մենք տանը չենք տալիս Նեյմարի անունը», ասել է Բարտոնը: