Ջոուի Բարտոն. Հավատս չի գալիս, որ կան Ռոնալդուին Մեսիից բարձր գնահատող մարդիկ
Անգլիական «Քուինզ Պարկ Ռեյնջերս» ակումբի կիսապաշտպան Ջոուի Բարտոնը իր հիացմունքն է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա»-«Բավարիա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/07/52007/]հանդիպման[/url] ընթացքում (3:0) կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսիի ցուցադրած խաղի առթիվ:
«Հավատս չի գալիս, որ կան մարդիկ, որոնք Կրիշտիանու Ռոնալդուին Մեսիից ավելի լավ խաղացող են համարում: Մեսին բոլորովին այլ խաղ է ցուցադրում: Երկրորդ գոլի ժամանակ նա նվաստացրեց աշխարհի երկու գործող չեմպիոնների:
Այլ դարաշրջանում Կրիշտիանուն իր սերնդակիցների մեջ լավագույնը կլիներ: Մեսիի դարաշրջանում, ով էլ խաղա, երբ էլ խաղա, լինելու է միայն երկրորդը»,- գրել է Բարտոնը Թվիտերի իր էջում»: