211652_close_icon
views-count3351 դիտում article-date 10:03 22-09-2018

Այսօր առանց ավտոմեքենայի համաշխարհային օրն է

Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը ամեն տարի սեպտեմբերի 22-ին նշվում է շատ երկրներում: Այն անցկացվում է ոտքով և հեծանիվով տեղաշարժվելու ու հասարակական տրանսպորտից օգտվելու գաղափարի քարոզման նպատակով: Օրվա գլխավոր կարգախոսն է՝ «Քաղաքը՝ որպես մարդկանց տարածք, որպես կյանքի տարածք»: Չափից շատ մեքենաները միայն մեծ քաղաքների համար խնդիր չեն: Այս խնդիրը վաղուց գլոբալ է: Չէ որ, ավտոմոբիլային տրանսպորտը ոչնչացնում է նաև մոլորակի կենսոլորտը, և մարդուն. հաշվարկվել է, որ ամեն օր մեքենան սպանում է ավելի քան 3000 մարդու: Իսկ ամեն րոպե ստեղծվում է նոր մարդասպան մեքենա. ասպիսին է վիճակագրությունը:

Նմանատիպ նյութեր