Պեպ Գվարդիոլա. Ոչ ոք չի կարող համեմատվել Ռոնալդուի կամ Մեսիի հետ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Տրևոր Սինքլերի խոսքերը, որ Ռահիմ Սթերլինգը Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի հետ նույն մակարդակի վրա է:
«Ես շատ ուրախեմ, թե ինչպես է Սթերլինգը հանդես գալիս «Սիթիում» և հավաքականում, բայց հուսով եմ, նա չի կարդա կամ լսի նման բաներ: Ոչ ոք չի կարող համեմատվել Կրիշտիանուի կամ Մեսիի հետ, ոչ ոք:
Չգիտեմ, թե արդյոք Սթերլինգը Անգլիայի լավագույն խաղացողն է: Քանի որ մենք միասին ենք աշխատում, կարող եմ ասել, որ Ռահիմը անասելի աշխատասեր է, շատ հաճելի տղա, ես հիանում եմ նրանով», ասել է Գվարդիոլան: