211652_close_icon
views-count2203 դիտում article-date 15:33 19-09-2018

Մենք ստեղծում ենք նորմալ հասարակություններ, որտեղ չպետք է լինեն 2-րդ դասի մարդիկ. Սվիտալսկի․ Tert.am

«Հայաստանն այն երկրներից է, որին Եվրամիությունը ֆինանսապես աջակցում է հաշմանդամության խնդիրներ ունեցողների համար հնարավորություններ ստեղծելու գործընթացում»,- այսօր Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության և ԵԽ չափանիշների քարոզչության կենտրոնի (ACCESS)՝ համատեղ կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող երկամյա ծրագրի ամփոփիչ համաժողովին ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Գրում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/19/Svitalsky/2795486]Tert.am[/url]-ը։ «Հայաստանն անցած տարիների ընթացքում ունեցել է փորձ համապատասխանեցնելու իր օրենսդրությունը Եվրամիության չափանիշներին: Այդ աշխատանքները կազմակերպվում էին այս ծրագրի շրջանակներում, հիմա պետք է այն առաջ մղել: Այնուամենայնիվ դեռ կան խնդիրներ, կան բացեր, և մենք՝ որպես Եվրամիություն, պատրաստ ենք աջակցել ջանքերին»,- ասաց նա՝ կոչ անելով շարունակել աշխատանքը՝ մոդեռնիզացնելով օրենսդրությունը և համապատասխանեցնելով այն Եվրամիության չափանիշներին: Պյոտր Սվիտալսկին հատուկ կարիքներով անձանց խնդիրները լուծելու մեկ այլ կարևոր ճանապարհ համարեց վերջիններիս հնարավորությունների մեծացումը: Դեսպանը հիշատակեց, որ օրերս Գյումրիում բացվել է թոնրատուն, որտեղ աշխատում են հատուկ կարիքներով անձինք: Նա դա համարեց այն վկայություններից մեկը, որով հավասար հնարավորություն է ստեղծվում հասարակության բոլոր անդամների համար, որպեսզի նրանք իրենց հավասար զգան հասարակության մեջ, ունենան աշխատանք, կյանք մտնեն: Այս ոլորտում մյուս կարևոր խնդիրը իրազեկվածության բարձրացումն է: «Այդ ժամանակ մենք կունենանք նորմալ հասարակություն, որտեղ հաշմանդամության խնդիր ունեցող անձինք իրենց վատ չեն զգա, որ գոյություն ունեն»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա իրենք ստեղծում են նորմալ հասարակություններ, որտեղ չպետք է լինեն երկրորդ դասի մարդիկ,- «դա կարևոր հարց է Եվրամիության համար»:

Նմանատիպ նյութեր