Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ԱՊԼ-ի ղեկավարի թեկնածու է
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը դիտարկվում է որպես անգլիական պրեմիեր-լիգայի նոր ղեկավարի պաշտոնի հավակնորդ:
65-ամա Բլերի թեկնածությունը քննարկվել է ԱՊԼ-ի ակումբների ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում:
Մյուս թեկնածուների թվում են BT հոլդինգի նախկին ղեկավար Գևին Պատերսոնը և Sky Sports-ի ղեկավար Բարնի Ֆրենսիսը:
ԱՊԼ-ի գործող ղեկավար Ռիչարդ Սկադեմորը իր պաշտոնը կլքի դեկտեմբերին: