Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը քաղաքականություն է վերադառնում
Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը հայտարարել է, որ մտադիրէ քաղաքականություն վերադառնալ։ Այդ մասին նա հայտնել է The Daily Mirror թերթին տված հարցազրույցում։
Բլեերը պարզաբանել է, որ իր ցանկությունը պայմանավորված է Եվրամիության կազմից իր երկրի դուրս գալու փաստով։
«Brexit-ը ինձ ուղիղ դրդապատճառ է տվել քաղաքականությունում առավել ակտիվություն ցուցաբերելու համար։ Ես պատրաստվում եմ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական բանավեճեր կազմակերպելու հարցում։ Մենք պատմական պահ ենք անցնում»,-նշել է նախկին վարչապետը։
Բլեերը հավելել է, որ քաղաքականություն վերադառնալը իրեն չի խանգարի շարունակել բարեգործական աշխատանքները։