Իբրահիմովիչի հերթական գլուխգործոցը ԱՄՆ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան MLS-ի առաջնության 35-րդ տուրում «Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիովիչը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել՝ գրավելով «Տորոնտոյի» դարպասը:
Թեպետ շվեդ հարձակվողի թիմը այդ խաղում պարտություն է կրել՝ 3:5, սակայն Իբրահիմովիչը նորից ապացուցեց, որ 37 տարեկանում էլ նա մնում է ֆուտբոլի կախարդ և տարիները ի զորու չեն ազդել նրա խաղամակարդակի վրա:
Ուշագրավ է, որ այդ գոլը 500-րդն էր լեգենդար հարձակվողի մարզական կարիերայում: