3844 դիտում
16:32 15-09-2018
Թեհրանը հայտարարում է միջուկային ծրագրին հավատարիմ մնալու մասին
Իրանը հավատարիմ կմնա միջուկային գործարքին. այն դեռ համապատասխանում է իր շահերին: Համաձայնության պահպանման պայմանը, դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, նավթի վաճառքից ստացված օգուտն է:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Spiegel» շաբաթաթերթի հետ հարցազրույցում:
«Այս համաձայնությունը սիրային խաղ չէ, սա եղել է ողջամիտ փոխզիջում: Իրանը պատրաստ է շարունակել կիրառել այն, քանի դեռ այն համապատասխանում է մեր շահերին… Մեզ համար առաջնահերթն այն է, որ Իրանը կարող է հետագայում նույնպես նավթ վաճառել խելամիտ գնով, ծավալով և շահույթը փոխանցել Իրան»,- ասել է Զարիֆը:
Նախարարը հավելել է, որ Իրանը համագործակցության է ձգտում նաև ներդրումների, գիտության , տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում: Սակայն միջուկային պայմանագրի արդյունավետության ապացույցները մնում են «նավթը և բանկերը»:
«Եվրոպացիները և ստորագրող մյուս կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության փոխհատուցման համար: Մայիսին նրանք մեզ փաթեթ են ներկայացրել: Դրանք լուրջ պարտականություններ էին: Հիմա դրանք պետք է իրականացվեն: Որոշիչ նշանակություն ունի այն, որ Եվրոպան դա չպետք է անի Իրանի համար, այլ իր սեփական ինքնիշխանության և իր երկարաժամկետ տնտեսական շահերի համար»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը:
Նմանատիպ նյութեր
532 դիտում
17:06 06-03-2023
Իրանը հայտարարել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթներին հավատարիմ մնալու մասին
2235 դիտում
11:23 20-02-2021
Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին․ Ավինյանի ուղերձը
Այս բաժնից
682 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
850 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել