5383 դիտում
17:18 23-04-2021
«Աշխատելու ենք ազնիվ և հավատարիմ ենք մնալու մեր սկզբունքներին»․ տեղի ունեցավ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 23-ին տեղի ունեցավ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համաժողովը, կուսակցության հիմնադիր և ղեկավար Մհեր Տերտերյանը ներկայացրեց կուսակցության ծրագիրը, գործունեության նպատակները, ուղղություններն ու սկզբունքները, ինչպես նաև կուսակցության կառուցվածքն ու վարչության անդամների թեկնածուներին, որոնք ընտրվեցին փակ, գաղտնի քվեարկությամբ։
Իր ելույթում Մհեր Տերտերյանը նկատեց, որ հայ ազգն այսօր, ինչպես երբևէ, պառակտված է և մենք պարտավոր ենք մեկ բռունցք դառնալ և քայլեր ձեռնարկել՝ երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար։
«Ազգն այն աստիճանի է մոլորված, որ հիմնական հարցերի պատասխանները չունի՝ «հա՞յ ենք մենք», «Հայաստա՞նն է սա», «թուրքը թշնամի է՞ մեզ, թե՞ ընկեր»,–իր խոսքում նշեց Մ․ Տերտերյանը և նկատեց, որ այսօր թշնամին հայ ազգը ցանկանում է տեսնել պառակտված, ինչը չպետք է թույլ տալ։
Մհեր Տերտերյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր ձևավորվել է երկու թև՝ նախկին եւ ներկա․ «Շատերը դժգոհ են գործող իշխանությունից, վատի և վատագույնի միջև ընտրում են վատը։ Ազգը ընտրություն չունի։ Ուստի կարևոր ժամանակահատվածում ենք հիմա ու մենք ստեղծվել ենք, որ առաջարկենք ընտրություն։ Մենք չենք ցանկանում որևէ մեկին քննադատել․ սա մեր արժեքներից է։ Ժողովուրդն արդեն իր խոսքն ասել է փողոցում, և մենք ավելացնելու բան չունենք։ Ուզում ենք ապագայի վրա կենտրոնանալ»։
«Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր–ղեկավարը նաև անդրադարձավ շատերին հետաքրքիր մի շարք հարցերի։ Մասնավորապես, Տերտերյանը շեշտեց, որ ներկաներից և նախկիններից որևէ ուժ չկա իրենց աշխատանքում, որևէ մեկից ֆինանսավորում չեն ստանում․
«Պատիվ եմ ունեցել աշխատելու կառավարությունում, հնարավորություն ունեցել հասարակական հիմունքներով իմ խորհուրդներով աջակցել երկրիս, բայց աշխատանքս որևէ ձևով քաղաքականացված չի եղել մինչև այսօր, հետևաբար ներկաներից և նախկիններից որևէ ուժ ներգրավված չէ մեր կուսակցության աշխատանքում, որևէ ֆինանսավորում չենք ստանում այդ ուժերից։ Աշխատելու ենք ազնիվ և հավատարիմ ենք մնալու մեր սկզբունքներին»։
Մհեր Տերտերյանը համոզմունք հայտնեց, որ ճիշտ աշխատանքի արդյունքում իրենց խոսքը հասանելի կդառնահանրությանն ուկունենան հաջողություն։
«Ցանկանում ենք հաջողություն ունենալ ԱԺ-ում և ձևավորել կառավարություն»,–նշեց նա։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3002 դիտում
23:44 23-09-2019
Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը