3674 դիտում
13:36 14-09-2018
Երիտասարդ ընտանիքների բնակարանային ծրագրում կանխավճարն ու տոկոսները կնվազեն
Կառավարությունն այսօր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված որոշում է ընդունել:
Ըստ նախագծի՝ 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները: Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:
Միաժամանակ նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում ևս Ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:
Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10% կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների ծրագրի համար պետությունն այս տարիների ընթացքում 2,4 միլիարդ դրամի ծախս է արել և 3342 միավոր գործարք է եղել:
Նա նշեց, որ ծրագրի տրամաբանությամբ Երևանում 2%-ն է սուբսիդավորվել, իսկ մարզերում՝ 4%: Առաջարկվում է նվազեցնել 10, 11% առավելագույն սահմանը` այն դարձնելով 9,5 %, ինչը նշանակում է, որ մարզերում մասնակցիները հնարավորություն կունենան հիպոթեքային վարկ ստանալ 5,5%, իսկ Երևանում` 7,5 %-ով:
Նա հայտնել է, որ նախատեսվում է ավցելացնել նաև զույգերի տարիքային շեմը և ամուսինների տարիքի ընհանուր գումարը 65-ից դարձնել 70:
«Հաջորդ նորամուծությունը վերաբերում է կանխավճարին, որը մինչ այժմ կազմել է 30%, իսկ հիմա կանխավճարի ապահովագրման ինստիտուտն է ներդրվում, այլ կերպ ասած՝ կանխիկ միջոցներով կանխավճար կարող է տրամադրվել 10%-ի չափով, իսկ 10-ից 30% տարբերության համար կարող է ներկայացվել ապահովագրություն, որը կբարելավի վարկառուի համար կանխիկ հոսքերի կառավարման հարցը»,- պարզաբանել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
15831 դիտում
09:44 18-01-2018
Քաղաքացիներին տրվող վարկերի տոկոսները կբարձրանան. «Հայկական ժամանակ»
37866 դիտում
14:33 31-03-2020
Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների տոկոսները, տույժերը կզիջվեն, եթե մարեն մայր գումարը
682 դիտում
20:13 13-06-2023
Կառավարությունը սուբսիդավորում է նոր սարքավորումների գնման վարկերի տոկոսները․ Քերոբյան
Այս բաժնից
562 դիտում
23:57 07-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
589 դիտում
23:45 07-05-2024
Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
778 դիտում
23:21 07-05-2024
Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը