211652_close_icon
views-count2903 դիտում article-date 20:15 13-09-2018

Արա Բաբլոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բազմադարյա բարեկամությունը: Ազգային ժողովի նախագահը երկու երկրների միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում կարեւորել է օրենսդիր մարմինների փոխշահավետ համագործակցությունը: Լեոնիդ Կալաշնիկովի խոսքով` Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերը եղել եւ մնում են բարձր մակարդակի վրա: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նա եւս անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը: Հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերի 29-30-ը Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցությանը: Կողմերն ընդգծել են վեհաժողովի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ:

Նմանատիպ նյութեր