4211 դիտում
22:16 10-09-2018
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին
Սեպտեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, ով Երևանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում:
Ողջունելով իր վրաց գործընկերոջը՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա, և հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ առնչությամբ կարևորվել է ԱԳՆ-ների միջև ոլորտային պարբերական խորհրդակցությունների և նախարարների միջև հաճախակի հանդիպումների անցկացումը:
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մանրամասն անդրադարձել են նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ այդ կապերի դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ: Երկկողմ կապերի հետագա խորացման նպատակով առանձնակի ընդգծվել է Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի և Առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը:
Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ նոր կառավարությունը հանձնառու է ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա բարեփոխումների գործընթացի շարունակմանը՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտներում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին: Նախարարը հավելել է, որ այս ամենը կարող է նպաստել երկու հարևան երկրների միջև հարաբերությունները էլ ավելի ընդլայնելուն:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները: Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային մանդատ վայելող ձևաչափերի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
2794 դիտում
11:13 23-05-2019
Տիգրան Խաչատրյանը Վրաստանի դեպանի հետ քննարկել է տնտեսական փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
619 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին