211652_close_icon
views-count30674 դիտում article-date 22:27 04-09-2018

Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է. վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվաում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով տղամարդ է՝ տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոսստիկանապետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի և Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Դիլիջանի քննչական բաժնի քննիչ Էդիկ Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու, վրաերթ կատարողին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ Սուրիկ Խաչատրյանն էր: *** 05/09/2018 08։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, բաժնի պետ Ս. Բադիրյանի գլխավորությամբ ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ, Տավուշի մարզի Սևքար գյուղում հայտնաբերել են վրաերթ կատարողին, ով Դիլիջանի բնակիչ՝ 44-ամյա Արամ Մարկոսյանն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Ոստիկանները հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի 34 FՍ 701 համարանիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր