211652_close_icon
views-count2409 դիտում article-date 11:13 04-09-2018

Բանակում հայտնաբերվել է 10 հազար անորակ վարտիք. Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության եւ ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին եւ որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին: ՊՆ մամուլի վարչությունից հայտնում են, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։ ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Նմանատիպ նյութեր