Եվրամիությունը կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության 28 անդամ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի Դաշնության մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ կիրառվող սահմանափակումների ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը։
Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է ԵՄ խորհրդում նրա աղբյուրը։
«Սահմանափակումները կկիրառվեն ևս 6 ամիս»,-նշել է աղբյուրը։
Հավելել է, որ որոշումը պետք է հաստատվի ԵՄ դեսպանների մակարդակով լիագումար նիստում։ Այնուհետև այն պաշտոնապես հավանություն կստանա ԵՄ խորհրդի կողմից և ուժի մեջ կմտնի Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։
Բացի ինդիվիդուալ պատժամիջոցներից, ՌԴ-ի դեմ գործում են ևս մի շարք սահմանափակումներ տնտեսության ոլորոտւմ, ինչպես նաև Ղրիմի և Սևաստոպոլի հարցերում։