211652_close_icon
views-count5359 դիտում article-date 20:37 03-09-2018

Բացվեց ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» վերանորոգված շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցավ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» վերանորոգված շենքի բացման արարողությունը, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Երեխաների ուրախ պարային համարներից հետո ոստիկանության պետն ու մանկապարտեզի սաներից մեկը կտրեցին կարմիր ժապավենը: Վալերիյ Օսիպյանը շրջեց կենտրոնում ծանոթացավ մանկապարտեզի պայմաններին, տվեց հանձնարարականներ որոշակի շտկումներ կատարելու համար և կենտրոնին նվիրեց «Փոքրիկ ոստիկանը» ուսուցողական գրքեր: Ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնը» կամ այլ կերպ ասած մանկապարտեզը գործում է արդեն 87 տարի՝ 1931 թվականից: 2010 թվականին շենքը ապամոնտաժվել էր, և կենտրոնը շուրջ 8 տարի ժամանակավոր գործում էր Խորենացու փողոցում: Նշենք, որ մանկապարտեզ հաճախում են 1 տարեկան 8 ամսականից մինչև 6 տարեկան երեխաները: Ոստիկանության ծառայողների երեխաներն օգտվում են պետական պատվերից, կան նաև վճարովի խմբեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր