211652_close_icon
views-count3213 դիտում article-date 09:13 03-09-2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր զբոսայգու մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 46 շենքի մոտակայքում՝ մոտ 7000 քմ և 6 ծառ, Ներքին Շենգավիթ 13-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Ալմա-Աթայի փողոցի թիվ 12/4 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Դավթաշեն 1-ին թաղամասում՝ մոտ 150 քմ, «Արաբկիր» այգուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի դաշտերում՝ 4 հա, Վանատուր թաղամասի նորակառույց տների մոտակայքում՝ մոտ 10 հա, Միկրոշրջան թաղամասի թիվ 222 շենքի մոտակայքում՝ մոտ 1.2 հա, Աբովյան քաղաքի հակատուբերկուլյոզային դիսպանսերի հետնամասում՝ 1000 քմ, 2-րդ միկրոշրջանի լճի մոտակայքում` մոտ 400 քմ խոտածածկույթ և ջերմահարվել 7 դեկորատիվ ծառ, Ռոսիա փողոցում գտնվող մանկապարտեզի մոտակայքում՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 13 դեկորատիվ ծառ, «Էլառի» կոչվող գերեզմանատանը՝ 3000 քմ, Եղվարդ քաղաքի նորակառույց եկեղեցու մոտակայքում՝ մոտ 5000 քմ ցորենի հնձած արտ, Քաղսի գյուղի մոտակա դաշտում՝ 3 հա, Բուժական գյուղի հանդամասում` մոտ 4 հա և մոտ 25 թփուտ, Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 4000 քմ, Չարենցավան քաղաքի Կարենիս գյուղի Օզանլար կոչվող դաշտում՝ 8 հա, Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 240 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 15 խմ կուտակած անասնակեր, Աշտարակ-Նոր Հաճն ավտոճանապարհի մոտակայքում՝ 3 հա, Արագածոտնի մարզի Օշական գյուղի Դպրոցականներ փողոցի 3-րդ նրբանցքի միջնամասում՝ 1000 քմ, Պռոշյանի անվան դպրոցի մոտակայքում` մոտ 500 քմ խոտածածկույթ և 1 դեկորատիվ ծառ, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ 250 հակ անասնակեր և 8 հա խոտածածկույթ, Արարատի մարզի Նիզամի գյուղի 1-ին փողոցի վերջնամասում՝ 1 հա և 1 ուռենի՝ մասամբ, Տավուշի մարզի Կոթի գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 2 եղևնի և մոտ 1 հա խոտածածկ տարածք, Խաշթառակ գյուղի վերջնամասում՝ մոտ 1 հա, Բերդավան գյուղի հուշարձանների մոտ՝ մոտ 2 հա, Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի «Քյալա Ղազա» հանդամասում՝ մոտ 12 հա խոտածածկույթ և մոտ 3.5 հա հնձած գարու արտ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակա սարալանջում` մոտ 1 հա, Արմավիրի մարզի Գայ գյուղի Երևանյան փողոցի տներից մեկին հարակից տարածքում՝ մոտ 2300 հակ անասնակեր, Փարաքար գյուղի Սևանի փողոցում` մոտ 200 քմ, Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր