ՀՀ վարչապետ. Արցախում բջջային կապը մենաշնորհային է և դա ազդում է ռոումինգի գների վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում պատասխանելով այն հարցին, թե երբ է վերացվելու ռոումինգը Արցախի և Հայաստանի միջև, նշել է, որ այնտեղ սակագները պայմանավորված են Արցախում բջջային օպերատորի մենաշնորհ դիրքով:
«Ինձ ասել են, տեղեկացրել են, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի ռոումինգի սակագինը էականորեն նվազել է 170-140 դրամ էր, հիմա 38-40 դրամ արժե: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք:
Գիտեք դա նաև պայմանավորված է նրանով, որ Արցախում բջջային կապը մենաշնորհային է: Դեռ պետք է լինեն այնպիսի ընկերություններ ովքեր հետաքրքրվում են Արցախում բջջային կապով»,- ասել է Փաշինյանը: