Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Իոսիֆ Կոբզոնին
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնին:
Երգիչը մահացել էր օգոստոսի 30-ին՝ քաղցկեղի դեմ շուրջ 13 տարվա պայքարից հետո։
Ինչպես փոխանցում է TACC-ը, հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։