Արցախի ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ը ավանդաբար նշանավորվել է արիության դասերով
Սեպտեմբերի 1-ը հանրապետության ուսումնական հաստատություններում ավանդաբար նշանավորվել է արիության դասերով, որոնք անց են կացվել ՊԲ բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ: Բանախոսները շնորհավորել են գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, անդրադարձ կատարել բանակի հերոսական արարումներին, Արցախի Հանրապետության ստեղծման ու կայացման պատմաքաղաքական դրվագներին և պատասխանել ներկաների հարցերին:
Նշենք նաև, որ նման արիության դասեր կազմակերպվել են հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]