3015 դիտում
22:22 31-08-2018
ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչը Միգրացիոն ծառայությունում քննարկել է Ադրբեջանից բռնի տեղահանվածների խնդիրները
ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաաուն այսօր այցելեց Տարածքային զարգացման և կառավարման նախարարության միգրացիոն ծառայություն՝ ներկայացնելու ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչի առաքելությունն ստանձնած Աննա-Կարին Օստին: Այս մասին հայտնում են Տարածքային զարգացման եւ կառավարման նախարարությունից:
«Մենք մեկ, միասնական ինտեգրման պետական քաղաքականության մշակման համար առաջարկել ենք միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծում, որում անշուշտ ՄԱԿ ՓԳՀ-ին տեսնում ենք՝ որպես ոլորտի առաջատար կառույց»,-ասաց Ա. Ղազարյանը՝ հույս հայտնելով, որ առաջարկի հաստատումը ՀՀ կառավարության կողմից չի ուշանա:
«Մենք կարևորում ենք պետական հատվածի նախաձեռնողականությունն ու լուծումներ փնտրելու հարցում նրանց ակտիվությունը. դա գրավում է նաև դոնորներին: Այդ տեսանկյունից ևս բարձր ենք գնահատում Միգրացիոն ծառայության գործունեությունը»,- նկատեց Յ. Կլաաուն՝ բերելով ինչպես խոշորամասշտաբ ծրագրերի, այնպես էլ փախստական ընտանիքների մասնավոր օրինակներ, որոնց խնդիրների լուծման գործում ընդգծեց ՄԾ-ի կառուցողական և համագործակցային գործելաոճը:
Կողմերը քննարկեցին Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված փախստականների խնդիրներն ու դրանց լուծման գործում ՄԱԿ ՓՄԳ-ի դերը, ինչպես նաև բարձրաձայնեցին ապօրինի սահմանահատումների դեպքերի կարգավորումը և դրանք դիտարկեցին նաև ազգային անվտանգության համատեքստում:
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
13:15 03-08-2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները՝ խորհրդարանականների ուշադրության կենտրոնում
Այս բաժնից
496 դիտում
16:52 12-12-2024
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
565 դիտում
15:50 12-12-2024
Աշտարակի համայնքային ոստիկանները հրազեն և փամփուշտներ են հայտնաբերել