211652_close_icon
views-count6540 դիտում article-date 23:27 31-08-2018

Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Արմավիրում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին բաց դաս կվարի Արմավիրի մարզի դպրոցներից մեկում: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/945695.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Խնդրել եմ, որպեսզի Արմավիրի մարզում որևէ դպրոց ինձ ասեն` գնալու համար: Արմավիրն այս տարի համընդհանուր ներառման է անցնում: Կտեսնեմ, թե ինչպես է այդ պրոցեսն ընթանում, նաև տեղի դպրոցում բաց դաս կանցկացնեմ, որին կմասնակցեն բոլորը, ովքեր այնտեղ կլինեն»,- ասաց Հարությունյանը: Նախարարն աշակերտներին կպատմի իր ղեկավարած գերատեսչության մասին: «Կպատմեմ նախարարության գործունեության մասին: Գուցե, մեր գործունեությունից ինչ-որ հետաքրքիր դրվագներ»,- հավելեց նախարարը: Օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի հանրակրթական դպրոցներից մեկում:

Նմանատիպ նյութեր