78143 դիտում
18:54 31-08-2018
Վթարի մեջ հայտնված քաղաքացիներն ասում էին. «Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, միևնույն է՝ մեր ճանապարհային ոստիկանները մարդ են՝ բառիս բուն իմաստով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Սայադյանը Արմավիրի մարզում անակնկալ ստուգողական այց կատարելու ժամանակ Երևան վերադառնալիս ականատես են եղել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «լեն տռասում» տեղի ունեցած ավտովթարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, ավտովթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն վարորդներն ու ուղևորներն ունեցել են հոգեբանական օգնության կարիք, և այդ ամենը պատվով են կատարել ՃՈ բարձրաստիճան սպաները։
Անմիջապես նաև դեպքի վայր են հրավիրվել շտապօգնւթյան բրիգադներ, ովքեր տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել քաղաքացիներին, որոնք էլ հրաժարվել են հիվանդանոցներ մեկնելուց՝ հայտնելով, որ վթարի հետևանքով իրենք չեն տուժել։
Ճանապարհային ոստիկանության պետը նաև նկատել է, որ մի երիտասարդ մոտոցիկլավար իր մոտոցիկլի վրա այնպես է տեղադրել համարանիշները, որ տեսանելի չէ, ինչը օրենքով համարվում է խախտում։ ՃՈ պետ Ե. Կարապետյանը երիտասարդ մոտոցիկլավարին հորդորեց, որպեսզի նա թերությունը վերացնի ու համարանիշը ըստ օրենքով սահմանված կարգի այնպես տեղադրի մոտոցիկլի վրա, որ այն տեսանելի լինի։
Մի քանի քաղաքացիների էլ, այդ թվում՝ կանանց և երեխաներին, իրենց բնակության վայրերն ուղեկցեցին ճանապարհային ոստիկանները՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Հանրապետության գաի պետին ու տեղակալին հեռուստացույցով էինք տեսել, հիմնականում, երբ լրագրողների հետ հանդիպման են լինում։ Բայց մեր մտքով չէր անցնի, որ երբ վթարի կենթարկվեինք ու առաջինը մեզ օգնության կհասնեին ճանապարհային ոստիկանները՝ ու ոչ թե շարքային, այլ ռեսպուբլիկայի գաի պետն ու տեղակալը։ Էլ չենք ասում, որ գումարտակի ու վաշտի հրամանատարների ավտոմեքենաներով առոք-փառոք մոզ կուղեկցեին տուն։
Իրոք, ժողովուրդը ճիշտ է ասում, որ մեր ճանապարհային ոստիկաններն ուրիշ են։ Ափսոս, որ որոշ չարախոսներ չեն ուզում լավը տեսնել ու միշտ լուն դավ են սարքում։ Բայց հո մենք մեր աչքով տեսանք։ Մարդիկ կարող էին չտեսնելու տային ու անտարբեր անցնեին, ինչպես որոշ վարորդներ։ Բայց նրանք ապացուցեցին, որ ճանապարհային ոստիկանը նույն ժողովրդի մասնիկն է, նույն ժողովրդի ցավերով տառապող ծառայողներն են»։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
Նմանատիպ նյութեր
9588 դիտում
14:02 05-09-2014
Որքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, միևնույն է՝ ժողովուրդը փրկարարին համարում է իր մի մասնիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11664 դիտում
10:57 13-07-2017
Մի թեթև «բազար» սկսվեց, բառիս բուն իմաստով` դատարկ տեղը. «Առավոտ»