Էմերին «Արսենալի» խաղացողների օրաբաժնից հանել է մրգահյութը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին փոփոխություններ է կատարել թիմի մարզումային գործընթացում և խաղացողների դիետայում:
Գլխավոր փոփոխություններից մեկը նոր կառուցված մարզադահլիճն է՝ մարզումային դաշտի հարևանությամբ: Այժմ խաղացողները կարող են իրար հաջորդել կարդիոծանրաբեռնվածությունն ու վարժությունները մարզադահլիճում:
Բուն մարզումները դարձել են ավելի ինտենսիվ՝ բարձր պրեսինգի տակտիկայի պատճառով, որը ֆիզպատրաստվածության բարձր մակարդակ է պահանջում:
Ինչ վերաբերում է դիետային, ապա Էմերին խաղացողների սննդի օրաբաժնից բացառել է մրգահյութը, քանի որ այն մեծ քանակությամբ շաքար է պարունակում: Դրան կփոխարինի ջուրը:
Բժշկական շտաբը խստորեն վերահսկելու է բոլոր խաղացողների քաշը և ստուգելու օրգանիզմում ճարպի տոկոսը, նաև այլ գիտական մեթոդներ են կիրառվելու, որպեսզի հետևեն ֆուտբոլիստների ֆիզպատրաստվածության մակարդակին: