211652_close_icon
views-count6861 դիտում article-date 23:40 23-08-2018

Նիկոլ Փաշինյանը սփյուռքահայ երիտասարդներին կոչ է անում վերադառնալ Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է սփյուռքահայ բոլոր երիտասարդների Հայաստան վերադառնալը: Այս մասին նա այսօր՝ օգոստոսի 23-ին Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի երիտասարդները այստեղից տանեն Հայաստան վերադառնալու գիտակցությունը: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և պատիվ ունեմ ձեզ դիմել, որպես սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրը իրականություն դարձնելու ժամանակը եկել է, և շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրի և հեռավոր սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին»,- ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը ապրելու երկիր է և այն երկիրն է, որտեղ պետք է զարգանալ, ստեղծագործել , ուժեղանալ , հարստանալ և հարստացնել գաղափարներով և սիրով: «Ես համոզված եմ, որ մենք այսօր իրար աչքերի մեջ նայելով, իրար սիրելով, ավելի ենք հզորանում»,- ընդգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր