Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Օգոստոսի 23-ին, ժամը 06:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և տարեց բնակիչն ընկել է անկողնուց. բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Բ. Ս.-ին (ծնվ. 1936թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: