11533 դիտում
10:48 23-08-2018
Ռոբերտ Քոչարյանի հարցով վճռաբեկ դատարանում ակտիվ քննարկումներ են սկսվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան:
Թեեւ դեռ հայտնի չէ՝ ո՞ր դատավորն է քննելու դատախազության վճռաբեկ բողոքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ այս թեմայով վճռաբեկ դատարանում բավական ակտիվ քննարկումներ են սկսվել: Մասնավորապես հետեւյալ տեսակետներն են հնչել՝ քանի որ նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը սահմանված է Սահմանադրությամբ, վճռաբեկ դատարանը ճիշտ կանի՝ պատասխանատվությունն իր վրա չվերցնի:
Ըստ այդմ, դատական համակարգում քննարկում են դատախազության վճռաբեկ բողոքը կասեցնելու եւ այդ հարցով ՍԴ դիմելու տարբերակը, որպեսզի ՍԴ-ն մեկնաբանի՝ կարելի՞ է արդյոք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին (միգուցե նաեւ նախագահներին, եթե այդ գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվի նաեւ Սերժ Սարգսյանին):
Միաժամանակ նույն դատական համակարգում շատերը կասկածում են ՍԴ անաչառությանը: Ի վերջո, ՍԴ անդամների մի մասը նշանակվել է հենց Քոչարյանի կողմից, ՍԴ նախագահ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն էլ նախկին ՀՀԿ-ական է եւ ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվելու համար որոշակի պարտավորություններ ունի ՀՀԿ իշխանությունների առաջ: Այնպես որ, դատական համակարգում իրոք աննախանձելի վիճակ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
2231 դիտում
12:48 08-01-2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք են ներկայացրել
1512 դիտում
10:25 02-12-2021
Վճռաբեկ դատարանում դեռևս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
868 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1234 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
742 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ