211652_close_icon

«Ուրախ եմ, որ հանրահավաքին հայկական արտադրության պիջակ էի հագել, գրեցին, թե «Gucci» կամ «Zilli» է». Նիկոլ Փաշինյան. aravot.am

views-count10541 դիտում article-date 22:17 22-08-2018
«Տնտեսության մեջ դրական միտումներ են տեղի ունենում: Հունիսին ունեինք 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին արդեն մենք ունենք 11,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Հեղափոխությունների պատմության մեջ սա բացառիկ երևույթ է: Անկախ իրենց բնույթից հեղափոխությունից հետո որոշակի տնտեսական անկում է արձանագրվում»,- այսօր երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/08/22/976643/]aravot.am[/url]-ը։ Նա խոսեց տնտեսական առաջընթացի մասին կառավարության պատկերացումների մասին: Նա հայտարարեց. «Մեր տնտեսական լոկոմոտիվի դերում տեսնում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը: Սա վերաբերվում է բարձր տեխնոլոգիական կոնկրետ արտադրանքին, ինչպես ընդունված է ասել, կոշտ արտադրանքին»: Վարչապետը հավաստիացրեց՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրություն կա արդեն: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հետաքրքրություն կա ՀՀ-ում արևային էլեկտակայանների պանելներ թողարկելու, արտադրանք ստեղծելու վերաբերյալ: Ներդրումներ կան հեռուստացույցերի ու կենցաղային տեխնիկայի արտադրանքի թողարկում է ստեղծվելու: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր տնտեսությունը պետք է կառուցվի արտահանելու տրամաբանությամբ, քանի որ մեր շուկան շատ փոքր է: Այնուհետև նա օրինակ բերեց ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը: Հետո էլ կոչ արեց աջակցել տեղական արտադրողին. «Կոշիկ, հագուստ հագնելիս տեղականը լինի այնպիսի որակի ու գնի, որ հնարավորություն ունենանք դա օգտագործել: Նման հնարավորություն կա: Մեզ մոտ արտադրվող որակյալ կոշիկներ կան, հագուստի որոշակի տեսականի, որ ես հաճույքով օգտվում եմ: Ուրախ եմ, որ ես հանրահավաքին մի պիջակ էի հագել, հետո տեսա, որ գրում են, թե դա «Gucci»-ի կամ «Zilli»-ի է: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/08/22/976643/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր