Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում. Tert.am
ԱԺ պատգամավոր, կալանավոր Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Tert.am-ի հարցին, թե Մանվել Գրիգորյանը նշանակված փորձաքննությունների շրջանակո՞ւմ է գտնվում հիվանդանոցում, «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնեցին. «Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում»:
Հարցին, թե ի՞նչ հետազոտություն է իրականացվում, բժշկական կենտրոնից մանրամասներ չհայտնեցին:
Նշենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն էր նշանակել Մանվել Գրիգորյանի առողջական իրավիճակի վերաբերյալ, որը դեռ չի ավարտվել:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/22/grigoryan/2771809]այստեղ[/url]