«Կալաշնիկով» կոնցեռնը նոր ինքնաձիգ է մշակել
«Կալաշնիկով» կոնցեռնը «Արմիա-2018» ֆորումի ժամանակ ցուցադրելու է «Կալաշնիկովի ԱԿ-308» ինքնաձիգը։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ինքնաձիգը 7,62 մմ տրամաչափ է: Կոնցեռնը գործարանում նախնական փորձարկումների է պատրաստվում:
Ինքնաձիգի նախատիպը պատրաստվել է ԱԿ-103 ինքնաձիգի հիման վրա՝ օգտագործելով 7,62х51 մմ փամփուշտը՝ ԱԿ-12 ինքնաձիգի տարրերով և կառուցվածքային հանգույցներով: Քաշը դատարկ պահատուփերով 4,3 կգ է, որը տեղավորում է 20 փամփուշտ:
Զենքի ողջ երկարությունը 880-940 մմ է, փողինը՝ 415 մմ: ԱԿ-308-ն ունի դիոպտրիկ նշանոց և երկարությամբ ծալվող և 4 դիրքի կիրառմամբ կոթ: Հնարավոր է տեղադրել սվին-դանակ: