Մահացել է լրագրող Սոնա Մաշուրյանը
Ռուսաստանի Դաշնությունում ծանր հիվանդությունից մահացել է լրագրող Սոնա Մաշուրյանը: Ս. Մաշուրյանը երկար տարիներ աշխատել է «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում, այնուհետև` «Փաստինֆո» կայքում` լուսաբանելով դատաիրավական ոլորտը։ Լրագրողական գործունեության ընթացքում պրոֆեսիոնալ աշխատանքի համար նա արժանացել է մրցանակների և պարգևների:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Ս. Մաշուրյանի անժամանակ մահվան կապացությամբ ցավակցում է նրա ընտանիքին և հարազատներին: