Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում այրվել է 3 հա, Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտակայքում՝ մոտ 3 հա, Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում` 40 հա, Հալիձոր գյուղի մոտակայքում` 12 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էմին Հակոբյան փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Արտաշավան գյուղից դեպի Տառերի պուրակ տանող ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 4 հա, Կոտայքի մարզի Արգել գյուղի սկզբնամասում՝ 3000 քմ, Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցում՝ հուշարձանի մոտակայքում՝ 5 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: