Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Օգոստոսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան, Սյունիքի մարզի Կապան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: