Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: