4869 դիտում
23:04 17-08-2018
Վաղարշապատի և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցեղ 160 երեխաները սեպտեմբերի 1-ից կհաճախեն հանրակրթական դպրոց
Համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանարպետության կառավարության որոշմամբ Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցեղ երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցը և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցեղ երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Նշված հաստատություններում սովորող ավելի քան 160 աշակերտները սեպտեմբերի 1-ից հաճախելու են հանրակրթական դպրոցներ: Տեղեկացնում են ԿԳ նախարարությունից։
Աշակերտների տեղափոխման գործընթացին և կրթական կարիքներին վերաբերող խնդիրները քննարկելու, ծնողներին մտահոգող հարցերը պարզաբանելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը հանդիպում է ունեցել աշակերտների և ծնողների հետ: Նախարարի տեղակալը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պետության քաղաքականությունը և մանրամասնել, թե ինչ ծառայություններ կարող են ստանալ հատուկ կարիքներ ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում` մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.
«Հատուկ կարիք ունեցող երեխաներն ունեն կրթության նույն իրավունքները և, ելնելով գնահատման արդյունքներից, հանրակրթական դպրոցներում նրանք կստանան անհատական մի շարք ծառայություններ, որը նախկինում ստացել են նաև հատուկ դպրոցներում: Այս հարցում դպրոցներին աջակցելու են նորաստեղծ մանկավարժահոգեբանական կենտրոնները, որոնք նաև երեխայի կարիքի գնահատումն են իրականացնելու»,- նշել է Լ. Առաքելյանը` շեշտելով, որ այս փուլում նախարարությունը կարևորում է գնահատող օղակի կայացումը և արդյունավետ աշխատանքը: Նախարարի տեղակալի խոսքով` եթե կարիքի գնահատումը ճիշտ կատարվի, ապա երեխան հանրակրթական դպրոցում կարող է ստանալ անհրաժեշտ ծառայություններ (օրինակ` դայակ, անհատական ուսումնական պլան և այլն), իսկ հաճախումը հանրակրթական դպրոց կնպաստի հասարակության մեջ նրանց ինտեգրմանը.
«Մենք բոլորս և առաջին հերթին հատուկ դպրոցներում սովորող երեխաները, խնդիր ունենք օգնելու հասարակությանը` հաղթահարել վստահության պատնեշը և դառնալ ներառական: Դպրոց հաճախող բոլոր աշակերտները պետք է սովորեն կրթություն ստանալ նույն միջավայրում, նույն դասարանում` անկախ իրենց զարգացման բնականոն կամ հատուկ կարիքից»,- շեշտել է Լ. Առաքելյանը:
Նմանատիպ նյութեր
922 դիտում
16:15 18-06-2020
«Գավառի N1 հատուկ դպրոցը» և Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ դպրոցը» վերանվանվեցին
Այս բաժնից
655 դիտում
19:07 07-02-2025
ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը
502 դիտում
18:59 07-02-2025
Ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին Նանսենի ինստիտուտի աջակցությունը
490 դիտում
18:17 07-02-2025
Գլխավոր դատախազն ու ԵԽ պաշտոնյան քննարկել են հնարավոր համագործակցությունը